Վրաստանի եւ Հայաստանի միջեւ փետրվարի 1-ին ժամանակավորապես դադարեցվել է օդային հաղորդակցությունը: Ինչպես հաղորդում է Վրաստանի Միացյալ տրանսպորտային վարչակազմը, չվերթների դադարեցումը կրում է սեզոնային բնույթ:
Չվերթները չեն կատարվելու ուղեւորների հոսքի բացակայության պատճառով:
Թբիլիսիից Մոսկվա՝ Երեւանի միջով չվերթներն իրականացնում էր «Արմավիա» ընկերությունը: Առաջին չվերթն այդ ուղղությամբ կատարվել է 2009թ. մարտի 14-ին:




























