Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում չառաջադրվի եւ առաջադրվի նախկին վարչապետ Հարանտ Բագարատյանը, չի բացառվում, որ ՀԱԿ-ի մաս կազմող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը սատարի Հրանտ Բագրատյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Նրա խոսքով, հնարավոր է, ՀԱԿ-ից այլ առաջադրումներ էլ լինեն, հետեւաբար իրենք դեռ պետք է ընտրեն, թե ո՞ւմ են սատարելու: «Կնայենք կտեսնենք: Ընդհանրապես հանգիստ եմ վերաբերում Բագրատյանի առաջադրմանը: Այսինքն` դեմ հաստատ չեմ լինի»,- ավելացրեց Սոս Գիմիշյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է, որ իր գլխավորած «Ազատություն» կուսակցությունը քննարկելու է իր՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը: Նա հավելել է, որ դա ՀԱԿ-ի որոշումը չէ եւ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ինքը կհանի թեկնածությունը:




























