Հայաստանի 2010 թ. առաջնությունների ավարտից հետո հայտնի դարձան Հայաստանի շախմատի օլիմպիական հավաքականների բոլոր անդամները:

Armchess.am կայքի փոխանցմամբ՝ տղամարդկանց հավաքականում ընդգրկվել են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանն ու Հայաստանի առաջնության հաղթող Ավետիք Գրիգորյանը:

Կանանց հավաքականում ընդգրկվել են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանն ու 65-րդ առաջնության հաղթողը՝ Անահիտ Խառատյանը:

Հավաքականներից դուրս են մնացել Տիգրան Պետրոսյանն ու Սիրանուշ Անդրիասյանը: