Առաջիկա գիշերն ու վաղը ցերեկը Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ: Կիրակի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով: Դեկտեմբերի 23-ին կլինի առանց տեղումների եղանակ:
Ըստ «Հայպետհիդրոմետի»՝ առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Երեւանում սպասվում են տեղումներ: Գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, ցերեկը՝ +1+3 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում. գիշերը` -3-8, ցերեկը՝ -2+3,
Կոտայքում. գիշերը` -3-8, ցերեկը` -2+3,
Գեղարքունիքում. գիշերը` -3-8, ցերեկը` -2+3,
Լոռիում. գիշերը` -1-4, ցերեկը` 0+5,
Տավուշում. գիշերը` 0-3, ցերեկը` +1+6,
Արագածոտնի լեռներում. գիշերը` -3-8, ցերեկը` -2+3,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը` 0-3, ցերեկը` 0+3,
Արարատում. գիշերը` 0-3, ցերեկը` 0+3,
Արմավիրում. գիշերը` 0-3, ցերեկը` 0+3,
Վայոց ձորի լեռներում. գիշերը` -3-8, ցերեկը` -2+3,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը` 0-3, ցերեկը` 0+3,
Սյունիքի հովիտներում. գիշերը` 0+3, ցերեկը` +2+7,
Սյունիքի նախահովիտներում. գիշերը` -2+1, ցերեկը` 0+3,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը` 0+2, ցերեկը` 0+3:




























