Մոսկվայի մարզի Կրասնագորսկի քաղաքային դատարանը դատախազություն է ուղարկել ՌԴ ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Էդուարդ Սանդրուկյանի դեմ հարուցված քրգործը՝ խաբեբայության հոդվածով: Սանդրուկյանին ձերբակալել էին այս տարվա ապրիլին, 900 հազար դոլար կաշառք ստանալու պահին: Նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2013 թվականի փետրվարի 23-ը:

Դատարանը գործը հետ է վերադարձրել Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազություն՝ քննության խոչընդոտները վերացնելու համար:

Մասնավորապես, մեղադրական եզրակացությունում կոնկրետ չէր նշվել տուժողի անունը: Գլխավոր դատախազությունը հիշեցրել է, որ Սանդրուկյանը 900 հազար դոլար է գնահատել տրանսպորտի ոլորտում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին պատասխանատվության չենթարկելը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Էդուարդ Սանդրուկյանին կալանավորել էին ապրիլի 22-ին, Մոսկվայի «Կրոկուս Սիթի Մոլ» ցուցահանդեսային կենտրոնում՝ 900 հազար դոլար կաշառքի ստանալու համար:

Ձերբակալվածը զբաղեցնում էր ՌԴ Կենտրոնական դաշնային մարզի քննչական վարչության պետի պաշտոնը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, Սանդրուկյանին ազատել են աշխատանքից, սակայն մինչ օրս չեն հեռացրել ոստիկանական համակարգից:

Հարուցվել էր քրեական գործ խաբեբայության հոդվածի հատկանիշներով, հաղորդում է «Gazeta.ru-ն: