Ահաբեկիչների կողմից էլեկտրահաղորդիչների գծի բարձրավոլտ աշտարակների վնասումը հանգեցրել է Դամասկոսի մի քանի շրջաններում էլեկտրաէներգիայի անջատմանը։ Սիրիայի Էլեկտրաէներգետիկայի նախարար Իմադ Համիսը սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ գերատեսչությունում անում են անհրաժեշտ ամեն բան՝ անսարքությունների վերացման եւ տուժած շրջաններում պահուստային աղբյուրներից էլեկտրաէներգիայի մատակարարման համար։
Միաժամանակ սիրիական «ժողովրդավարական» ընդդիմության գրոհայինները աշխատանքի գնալու ճանապարհին սպանել են Սիրիայի պետական հեռուստատեսության օպերատոր Հայդար Ասմուդիին։ Նա ծնվել է Դամասկոսում՝ 1967 թվականին, ավարտել է տեղեկատվական տեխնիկումը, 1998 թվականից աշխատել է հեռուտատեսությունում որպես օպերատոր։ Ասմուդիի մահը համար դարձել է սիրիական ԶԼՄ-ների աշխատակիցների սպանությունների շղթայի եւս մեկ օղակ։





























