Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը կպաշտպանի իր տիտղոսը մեքսիկացի բռնցքամարտիկ Ռոդրիգո Գերերոյի հետ մենամարտում: Ավսրալիական The Sunday Telegraph թերթի փոխանցմամբ, մրցամարտը կայանալու է մարտի 6-ին:
Նշենք, որ այդ նույն օրը տեղի կւնենա մեկ այլ հայ բռնցքամարտիկի Արթուր Աբրահամի մենամարտը The Super Six մրցաշարի երկրորդ փուլում:
Թերթը գրում , որ Դարչինյանը շատ լրջորեն է մոտենում մենամարտին, ինչի մասին վկայում են նրա մարզումները սկավառակի նետում մարզաձեւում աշխարհի չեմպիոն Դենի Սամյուելի, ինչպես նաեւ երկու այլ մասնագետների` ռեգբիստներ Հեյդեն Նոուլսի եւ Քրեյգ Կետերիկի հետ:




























