Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-մշակութային կենտրոնում կիրակի օրը` հունվարի 31-ին ավարտվել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը, որին մասնակցել են 99 բռնցքամարտիկներ` 11 քաշային կարգերում (48, 51, 54, 57, 60, 64, 69, 75, 81, 91 եւ +91 կգ): Հաղորդում է Sportinfo.am-ը:
Առաջնությունն ընթացել է բարձր մակարդակով, սակայն բռնցքամարտիկների մեծամասնության տեխնիկա-տակտիկական պատրաստվածությունը այնքան էլ բարձր չէր: Այդուհանդերձ, ազգային հավաքականի առաջատարները հաստատել են իրենց բարձր կարգը: Մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել Անդրանիկ Հակոբյանը (75 կգ քաշային կարգ): Ըստ այս մրցաշարի արդյունքների կազմավորվելու է Հայաստանի ազգային հավաքականը, որը պետք է մասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:




























