Եվրոպական տարածաշրջանների ասամբլեան (ԵՏԱ) փետրվարի 15-16-ը Փարիզում կազմակերպում է «Սեւծովյան գագաթնաժողով»: Այն, մասնավորապես, նվիրված է լինելու Սեւծովյան ավազանի էկոլոգիական վիճակին եւ զբոսաշրջության հարցերին:

Սպասվում է, որ հարցերի քննարկումներին կմասնակցեն Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի եւ Ռումինիայի ներկայացուցիչները:

ԵՏԱ-ն ստեղծվել է 1985 թվականին եւ նրա կազմում ընդգրկված են 33 երկրների ավելի քան 270 տարածաշրջաններ, ինչպես նաեւ միջտարածաշրջանային կազմակերպություններ: ԵՏԱ-ի գործունեության նպատակը Եվրոպայի բոլոր տարածաշրջանների միջեւ երկխոսության կազմակերպումն ու զարգացումն է, ինչպես նաեւ նրանց դերի բարձրացումը՝ տարածաշրջանային մասշտաբով: