ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովն ավարտվել է եւ նախագահական ընտրություններում մասնակցության վերաբերյալ ՀՅԴ-ն ունի որոշում, որի մասին կհայտարարեն վաղը` դեկտեմբերի 26-ին հրավիրվելիք ասուլիսի ընթացքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նրա փոխանցմամբ ընդամնը մեկ հարց է քննարկվել, որը վերաբերել է նախագահական ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցությանը: ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովին մասնակցել է մոտավորապես 80 կուսակցական:





























