Հայ ազգային կոնգրեսում դեռ քննարկվում է նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի մասնակցության ձեւաչափը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ քաղխորհրդի նիստից հետո ասաց ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա խոսքով, ՀԱԿ-ում անդամագրված բոլոր այն կուսակցությունները, որոնք շարունակում են մնալ ՀԱԿ-ի կազմում, շատ վճռական տրամադրվածություն ունեն` կոնգրեսը ամրացնելու եւ ավելի արտահայտված հանդես գալու քաղաքական դաշտում: «Մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք կոնգրեսի կարեւորությունը ներքաղաքական կյանքում»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
Հաացին, թե որքանով է հավանական, որ ՀԱԿ-ը մեկ այլ թեկնածու առաջադրի նախագահական ընտրություններում ասաց. «Ես նման բան չեմ ասում: Ես ընդամենը կարող եմ ասել, որ քննարկվում է մեր մասնակցության տարբերակը` ակտիվ մասնակցություն, պասիվ մասնակցություն, ինչպես նաեւ որեւէ մեկին պաշտպանել-չպաշտպանելու հարցը»:





























