Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2009թ. նախորդ տարվա համեմատ կրճատվել է 27 տոկոսով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2009թ. Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 1 տրլն 467 մլրդ. դրամ կամ 4 մլրդ. դոլար։
2009թ. Հայաստանից ապրանքների արտահանումը կազմել է 256.7 մլրդ. դրամ (697.8 մլն. դոլար), իսկ ներմուծումը՝ 1 տրլն 210.1 մլրդ. դրամ (3,3 մլրդ. դոլար): Անցած տարի ներմուծումը կրճատվել է 25,3 տոկոսով, իսկ արտահանումը՝ 34 տոկոսով։
Ի դեպ, արտաքին առեւտրի 30,3 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպական Միությանը, 29,6 տոկոսը՝ ԱՊՀ երկրներին:



























