Ընդհանուր զարգացումն ուղղակի ազեցություն ունի մարդու ճակատագրի վրա: Գիտնականները պարզել են, որ եթե 7-րդ դասարանում աղջիկը վատ է կարդում, ապա բարձր դասարաններում նրա հղիանալու հավանականությունը կրկնապատկվում է, հաղորդում է Reuters-ը:

Ջոնս Հոփքինսի անվան մանկական կենտրոնի բժիշկ Կրիշնա Ուիպադի կարծիքով, տվյալ փաստը կապված է հետեւյալի հետ. դեռահասներն իրենց հեռանկարները կազմում են տնտեսական տեսանկյունից եւ դա ազդում է նրա վրա, թե ինչպիսի ռիսկի կդիմեն նրանք վերջում: Երբեմն դա լինում է անգիտակցաբար:

Փենսիլվանիայի համալսարանի բժիշկ Յան Բենեթն` իր գործընկերների հետ, վերլուծել է 92 դպրոցների 12339 7-րդ դասարանցիների տվյալները:

Աղջիկներին հետեւել են 6 տարի: Այդ ընթացքում 1616 աղջիկ երեխա է ունեցել, իսկ 201 աղջիկ ծննդաբերել է 2-3 անգամ:

Այսպես, աղջիկներից նրանք, ովքեր միջինից ավելի վատ էին կարդում` 21%-ը, երեխա է ունեցել դեռահասության շրջանում: Սովորական ցուցանիշների դեպքում դեռահասության շրջանում հղիություն գրանցվել է 12%-ի մոտ, իսկ միջինից բարձր ցուցանիշների դեքում` 5%-ի մոտ: Երբ հաշվարկի մեջ  ընդգրկել են կողմնակի գործոններ, պարզվել է, որ վատ կարդացող աղջիկներն 2,5 անգամ ավելի հաճախ են երեխա ունեցել, հայտնում է MEDdaily.ru-ն: