«Twitter» միկրոբլոգների  ծառայությունը վաղուց  դարձել է նշանավոր անձանց շփման միջոցն արտաքին աշխարհի հետ: «Time» ամսագիրը կազմել է  «Twitter-2012»-ի վատագույն «թվիթների» վարկանիշային ցուցակը:

Հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրի

Փետրվարի 12-ին  Ուինֆրիի «Oprah`s Next Chapter» ծրագիրը պետք է հեռարձակվեր «Գրեմմի» մրցանակաբաշխության հետ նույն ժամին:  Ցանկանալով ուշադրությունը գրավել իր ծրագրի կողմը, Օփրան գրել էր  իր միկրոբլոգում. «Բոլորը, ովքեր կարող ենք, դիտեք իմ հաղորդումն այս երեկո: Հատկապես, եթե Նիլսենին մուտք ունեք»: Խնդիրն այն է, որ Նիլսենի վարկանիշով որոշվում է այս կամ այն ծրագրրի պոպուլյարությունը: Հաղորդավարի այս գրառումը վիրավորել էր նրա երկրպագուներին:

Երգչուհի Լեդի Գագա

Երգչուհի Լեդի Գագայի առաջաին հայցքից անմեղ թվացող «թվիթը»  այն մասին, որ նա հենց նոր  մարզասրահում  ուժասպառ է եղել, եւ հիմա աղցան է ուտում,  առաջացրել էր նրա 31-միլիոնանոց լսարանի արձագանքը: Երգչուհին «Twitter»-ն օգտագործում է  մարդասիրական եւ լիբերալ գաղափարներ քարոզելու համար: Մասնավորապես, դեռահաս աղջիկներին ուղղված նրա կոչերից մեկը վերաբերում  է նրան, որ չպետք է փորձել նմանվել ամսագրերի շապիկների մոդելներին եւ պետք է լինել այնպես, ինչպիսին կան: Մասնավորապես նա գրել էր, որ սիրված եւ ցանկալի լինելու համար ամենեւին էլ պետք չէ դիտեա պահել: Երգչուհու երկրպագուներն այս գրառումից հետո նրան մեղադրել էին կեղծավորության  եւ անհետեւողական լինելու մեջ:

Դերասանուհի Գվինեթ Փելթրոու

Գտնվելով իր ռեփեր ընկերներ Ջեյ Զիի եւ Փի Դիդիի համերգին, երգչուհին գրել է , որ իրեն ահավոր շատ են դուր գալիս «Փարիզի նեգրերը» (երկու կատարողներն էլ աֆրոամերիկացիներ են): Բառացիորեն մեկ րոպե անց դերասունուհին հարյուրավոր մեղադրանքներ է ստացել ընթերցողներից, որոնք նրան մեղադրել են ռասիզմի մեջ: Պարզվել է սակայն «Փարիզի նեգրերը» ռեփերների երգերից մեկի անվանումն է: