Զինվորականները մի կողմից կանանց վրա թողնում են հուսալի, կազմակերպված անձանց տպավորություն, գրում է The Times of India-ն:  Բացի այդ, մասնագիտական գործունեությունը բերում է նրան, որ տղամարդկանց մեջ արթնանում է ասպետությունը: Դա երեւում է շարժուձեւից, ինչը հաճախ բավարար է կանանց համար (կանայք դրական են վերաբերվում այն տղամարդկանց, ովքեր նրանց համար բացում են դուռը, աթոռ են առաջարկում):

Մյուս կողմից մշտական զբաղվածության պատճառով դժվար է լինում ժամանակ գտնել երկրորդ կեսի համար: Փորաձգետներն առաջարկում են դիմել հին, թղթային նամակաների օգնությանը, երբ բջջայինի վրա հանրավոր չէ հույս դնել եւ երբ դժվար  է զգացմունքներն արտահայտել:

«Կանայք, ովքեր որոշել են իրենց կյանքը կապել համազգեստավոր տղամարդկանց հետ, պետք է պատրաստ լինեն երկարատեւ բաժանումների: Նման փուլերից հետո հարաբերությունները դժվար է  նախկին հուն վերադարձնել: Սակայն պատմականորեն այնպես է ձեւավորվել, որ կանայք փնտրում են զուգընկերոջ, ով կարող է իրենց պաշտպանել: Ուստի համազգեստով տղամարդու կերպարը մինչ օրս էլ պահանջված է մնում», - փոխանցում է  «MEDdaily.ru»-ն։