Ճապոնիայում մահապատժի դատապարտված կալանավորների թիվը 2012 թ-ին ռեկորդային ցուցանիշի է հասել` 133 մարդ, հաղորդում է «Novostimira.com»-ը: Ճապոնիան, ԱՄՆ-ի հետ, տնտեսապես զարգացած եւ ժողովրդավարական այն քիչ երկրներից է, որտեղ դեռ պահպանվում է մահապատիժը:
Այս տարի մահապատժի է ենթարկվել յոթ դատապարտյալ, նույնքան, որքան 2009թ-ին: Ճապոնիայում մահապատիժն իրականացվում է կախաղանի միջոցով` առանց կալանավորներին տեղյակ պահելու եւ առանց վկաների:
Այս տարի Ճապոնիայում անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ բնակչության 85%-ը մահապատիժը պատժի անհրաժեշտ միջոց է համարում:





























