Թուրքիայի իշխանությունները հերքել են ավելի վաղ տարածված տեղեկություններն այն մասին, որ Սիրիայի հյուսիսային շրջանի` Հալեպի ռազմական օդանավակայանում ձերբակալվել են 4 թուրք օդաչուներ: Այս մասին հաղորդում է «Ֆրանս-պրեսսը»` վկայակոչելով Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարությունը, տեղեկացնում է «Ռիա Նովոստին»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիրիական բանակի զինծառայողները Հալեպ նահանգում ձերբակալել են չորս թուրք օդաչուների, որոնք, ենթադրաբար, փորձում էին ներթափանցել Կորեց օդանավակայանի տարածք:
Թուրք օդաչուները տարածքում էին գտնվում զինված խմբի հետ, նրանց բռնել է ռազմական օբյեկտի պահակախումբը: Օդաչուների հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չկան:





























