«Մետալուրգի» նախկին խաղացող Արարատ Առաքելյանը նորից հանդես կգա Երեւանի «Բանանացի» կազմում։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը վերջին ժամանակներս մարզվում էր իր ազգային հավաքականի հետ՝ հույս ունենալով շարունակել իր խաղերը դրսի ակումբներում։ Սակայն մինչեւ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակումը, նա այդպես էլ չկարողացավ իր համար նոր ակումբ գտնել, ինչի պատճառով նախընտրեց հանդես գալ Հայաստանի առաջատար թիմերից մեկի կազմում եւ ստորագրել նրա հետ մեկ տավա պայմանագիր։
Հուսանք, որ Արարատը «Բանանցում» հանդես կգա կայուն խաղով եւ պրակտիկայի անհրաժեշտ պաշար ձեռք կբերի, ինչը նաեւ շատ կարեւոր է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու համար։



























