Նիգերիայում գրոհայինները կրկին հարձակվել են քրիստոնեական եկեղեցու վրա, արդյումքում գնդակահարվել է 15 մարդ: Այդ մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Մոհամեդ Քամարը:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ- ՏԱՍՍԸ, զինյալները ներխուժել են երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Չիբոկ քաղաքի եկեղեցի կիրակնօրյա ժամերգության ժամանակ ու կրակահերթ բացել:
Հինգ օր առաջ գրոհայինները Ջիրի բնակավայրում սպանել էին էին ծննդյան տոներին կապակցությամբ հրավիրված ժամերգության մասնակցող 6 քրիստոնիայի:
Վերջին 5 տարվա ընթացքում քրիստոնեական եկեղեցիների վրա հարձակումները իրականացնւմ են «Բոկո Հարամ» իսլամական խմբավորման գրոհայինները, որոնք գործում են Նիգերիայի հյուսիսում, որտեղ բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են: Խմբավորումը պահանջում է մտցնել շարիաթի օրեմքներ ու դեմ է արեւմտյան ազդեցությանը:




























