Մայաների լեզվով պատմության մեջ առաջին հեռուստատեսային սերիալը Մեքսիկայում էկրաններին կհայտնվի այս տարվա  հունվարին, հաղորդում են այդ հեռուստասերիալի հեղինակները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սերիալը կոչվում է «Բակտուն-13», այն պատմում է իրական մայայի կյանքի մասին, որը գաղթում է Նյու-Յորք ավելի լավ կյանք գտնելու փնտրտուքով, սովորում է խոսել անգլերեն, իսկ հետո հայրենիք է վերադառնում, մահամերձ հորը խնամելու համար, սակայն չի հասցնում ժամանակին գալ, որից հետո հարազատները մեղադրում են նրան դավաճանության մեջ:

Սերիալը կուղեկցվի իսպանական ենթագրերով, սակայն նրա բոլոր գործող անձինք կխոսեն մայաների լեզվով, ինչը նրա հեղինակների կարծիքով կարեւոր է հանրահայտ լինելու եւ այդ հին ժողովրդի մշակութային հատկությունները պահպանելու համար: