Ամանորյա տոնակատարության ժամանակ մահացել է 4-ամյա մի երեխա, եւս ավելի քան 400 մարդ, որի գրեթե կեսն երեխա են եղել, վիրավորվել է: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին`վկայակոչելով Ֆրանս Պրեսս գործակալությանը:

Այժմ ոստիկանությունը փնտրում է զենքի սեփականատիրոջն, որով Մարինայի մերձակայքում սպանվել է երեխան: Կալանավորվել են ամանորի գիշերն անկանոն կրակոցներ բացած 10 մարդ, որոնց մեծ մասը «Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող պահակության նախաձեռնության աշխատակիցներ էին»:

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հրավառությունների պատճառով գրանցվել է 12 հրդեհ: Առողջապահության նախարարի խոսքով` 404 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են, հրավառության հետեւանքով այրվածքներ եւ տարբեր աստիճանի այլ վնասվածքներ են ստացել: «Որոշ վնասվածքներ այնքան վտանգավոր են, որ կարող են հանգեցնել անդամալուծության»,- հաղորդել է նախարարը:

Հիշեցնենք, որ Ամանորի աղմկոտ դիմավորումը հանդիսանում է Ֆիլիպինների` գերազանցապես կաթոլիկ  բնակչության ավանդություն: Համաձայն տեղի հավատալիքներին` բարձր ձայները վախեցնեւմ են չար ոգիներին: