Իտալիայում ամանորյա գիշերվա ավանդական ճայթռուկների եւ հրավառությունների հետեւանքով զոհվել է 2 մարդ, եւս 120 հոգի վիրավորվել են,երեքշաբթի օրը հաղորդել է La Repubblica թերթը:
Ինչպես նշում է հրատարակությունը, Կամպանիա տարածաշրջանի հարավում զոհվել է 2 տղամարդ: Նեապոլում եւ նրա մերձակայքում տուժել է 82 մարդ, այդ թվում` 12 հոգի անչափահաս, որոնցից ամենափոքրը 5 տարեկան էր: Այդօրինակ 12 դեպք գրանցվել է նաեւ Սալերնո նահանգում:
Բացի այդ, տեղի հիվանդանոց են տեղափոխվել Հռոմի եւ նրա մոտակա քաղաքների մի քանի բնակիչներ: Միլանում 11-ամյա տղան զրկվել է աջ ձեռքի 3 մատներից. Նա բռնել է վառվող ճայթռուկն, որը պայթել է նրա ձեռքի մեջ: Նմանօրինակ դեպք պատահել է նաեւ Ապուլիա տարածաշրջանի հարավում`Ֆերմո նահանգում, երբ պայթյունը կտրել է մարդու ձեռքի մատը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:





























