Անհայտ անձինք Նոր տարվա նախօրեին թալանել են Apple ընկերության խանութներից մեկը` գողանալով մոտ 1 մլն. եվրոյի ապրանք, հունվարի մեկին հաղորդել է Ֆրանս Փրես գործակալությունը
Հետաքննությանը մոտ գտնվող աղբյուրի խոսքով` ժամը մոտ 21:00 4 չարագործ մտել են Apple-ի` փարիզյան Գլխավոր Օպերայի մոտ տեղակայված կենտրոնական խանութներից մեկը: Ընկերության աշխատակցի հետ հարցերը լուծելուց հետո, (խանութը փակվել էր ժամը 18:00-ին) հանցագործները Apple-ի արտադրանքները բեռնել են մոտակայքում կայանած բեռնատարի մեջ, ապա բարեհաջող հեռացել են հանցագործության վայրից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կողոպուտի հետաքննությունը վերապահվել է ոստիկանության տարածքային քրեական ղեկավարությանը: Ֆրանսիայում Apple-ի 15 պաշտոնական խանութ կա, որոնցից ամենախոշորները տեղակայված են Փարիզում` Carrousel du Louvre առեւտրական կենտրոնում եւ Գլխավոր Օպերայի տարածքում:





























