Պակիստանի Սվաբի քաղաքում անհայտ անձը կրակել է ֆուրգոնի ուղղությամբ, որի մեջ բացի վարորդից գտնվում էին նաեւ 6 ուսուցչուհիներ, որոնք աշխատում էին ոչ պետական կազմակերությունում, հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը, հայտնում է ՌԲԿ-ն:
Ոստիկանությունը դեռ չի կարողանում ասել, թե ահաբեկչական որ կազմակերպությունն է կանգնած կրակոցների hետեւում: Իրենց վրա պատասխանատվություն չեն վերցնում նաեւ ահաբեկիչները: Հիբեր Պակտունկհվա ուղղափառ նահանգում շատ զինյալներ դեմ են կանացի կրթությանը, հարձակվում են աղջիկ ուսանողուհիների վրա եւ դպրոցներ են պայթեցնում: Նաեւ լավ հայտնի է, որ կանացի կրթությանը թշնամորեն են վերաբերվում «Թալիբան» շարժման ներկայացուցիչները





























