ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի մայրաքաղաք  Սակրամենտոյում տղամարդը հրազենից կրակ է բացել ամանորյա հրավառությունը տեսնելու եկած մարդկանց վրա, ինչի հետեւանքով երկու հոգի զոհվել են, եւս 3-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով CNN հեռուստաալիքը:

Կրակը հաջորդել է  բարերից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքին` նախնական տվյալներով չարագործը անխտիր կրակել է բոլորի վրա: «Ես տեսել եմ ատրճանակը ձեռքին մի տղամարդու: Նա բղավում էր եւ կրակում»,- պատմել է ականատեսը: Պատահարի վայրում խուճապ է սկսվել: Ականատեսների խոսքով` մի մարդ կալանավորվել է ոստիկանության կողմից, սակայն, պարզ չէ` դա հնցագործն է, թե` ոչ:

2013 թվականի սկզբին նվիրված տոնակատարությանը նահանգի մայրաքաղաքի հրապարակում  ընդհանուր առմամբ հավաքվել էր 40 հազար մարդ: Կրակոցների պատճառով քաղաքի իշխանությունները չեն իրականացրել կեսգիշերին նշանակված հրավառությունները: