Հնդկաստանում թեյի պլանտացիաների աշխատողներն որոշել են իրենց գործատուի հետ տարաձայնությունները կարգավորել ոչ թե դատարանում, ինչպես ընդունված է քաղաքակիրթ հասարակության մեջ, այլ` մարդակերության միջոցով:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն, դեկտեմբերին հնդկական Ասամ նահանգի Կունապատարե քաղաքի թեյի տնկադաշտի մոտ 700 զայրացած աշխատողներ շրջապատել են իրենց գործատուի տունն ու վառել այն: Հրդեհից հետո մոխրի մեջ գտել են պլանտացիայի սեփականատիրոջ եւ նրա կնոջ դիակները: Պարզվել է` աշխատողներին զայրացրել է 10 աշխատողներին սենյակից դուրս հանելը:
Սակայն հետաքննության ընթացքում պարզվել է ձեռնարկատիրոջ եւ նրա կնոջ սպանության այլ մանրամասներ: Հետաքննությունը պարզել է, որ մոտ 5 աշխատողներ կերել են գազանաբար սպանված սեփականատիրոջ եւ նրա կնոջ մարմինները:Ոստիկանության տեղեկություններով` սպանությանը մասնակից են ընդհանուր առմամբ 15 հոգի: Բացի այդ, հայտնաբերված են ապստամբությունը հրահրողները: Նրանցից 9-ը հսկողության տակ են գտնվում:





























