Արգենտինական «Նյուէլզ Օլդ Բոյզ» ակումբում հանդես եկող ուրուգվայահայ Խոակին Պողոսյանով շարունակվում են հետաքրքրվել եվրոպական ակումբները։ Բրիտանական Sport.co.uk- հաղորդմամբ, այս անգամ ֆուտբոլիստին գնելու ցանկություն են հայտնել անգլիական «Լիվերպուլը» եւ «Ասթոն Վիլլան»։ Աղբյուրի հաղորդմամբ, երկու ակումբներ էլ պայքարում են Պողոսյանին ձեռք բերելու համար։

Հիշեցնենք, որ Պողոսյանով ակտիվորեն հետաքրքված է նաեւ Ռուսաստանի առաջատար ակումբներից մեկը՝ Մոսկվայի «Լոկոմոտիվը»։