Ամանորի գիշերը Ֆրանսիայում այրել են 1193 ավտոմեքենա, հայտնում է Agence France-Presse-ը: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի խոսքով, Ամանորի գիշերը ոստիկանության աշխատակիցների եւ օրինազանցների միջեւ բախման հետեւանքով մարմնական վնասվածք են ստացել յոթ ոստիկաններ: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում տոնական գիշերը կարգուկանոն է ապահովել մոտ 65 հազար ոստիկան:
Նախարարի խոսքով` Ֆրանսիայում Ամանորին եւ Բաստիլիայի գրավման օրը ( հուլիսի 14-ին) հաճախ են տեղի ունենում ավտոմեքենաների հրդեհման զանգվածային դեպքեր: Այսպես 2010թ. հունվարի 1-ին երկրում այրել են 1137 ավտոմեքենա, հայտնում է Lenta.ru-ն:




























