Սենեգալի արեւմուտքում մուսուլման ուխտավորներին տեղափոխող ավտոբուսը բախվել է երթուղայինի հետ.  18 մարդ զոհվել է, եւս 16-ը ստացել են մարմնական վնասվածքներ, հայտնում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:

Իսլամական մյուրիդիզմ կրոնական ուղղվածության կողմնակիցներին տեղափոխող ավտոբուսը տեղափոխում էր նրանց սրբազան քաղաք Տուբա, եւ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել է դիմացը դուրս եկած երթուղայինին: Փրկարար ծառայության ներկայացուցչի խոսքով`  13 մարդ ստացել է մարմնական ծանր վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց, փոխանցում է ՌԻԱ Նովոստին