Շանհայում կառուցվող նոր մետրոպոլիտենի էստակադայի տակ գտնվող ավտոկայանատեղի տանիքի փլուզման հետեւանքով զոհվել է հինգ բանվոր, եւս 18-ը ստացել են մարմնական վնասվածքներ:
«Ինտերֆաքսը» հղում անելով քաղաքի աշխատակազմի աշխատանքի անվտանգության բաժնին, տեղեկացնում է, որ փլուզումը տեղի է ունեցել Շանհայի Պուդուն շրջանում դեռ Ամանորի գիշերը: Միջադեպի պատճառները ճշտվում են:




























