Իվանո Ֆրանկովսկի ուկրաինացի պատգամավորին բռնացրել են հենց քաղխորհրդի նիստի ժամանակ YouTube-ի տեսահոլսթինգը ուսումնասիրելուց: Դեկտեմբերի 29-ին կայացած խորհրդի նիստի` «պրավդա. if.ua» կայքի կողմից հրապարակված լուսանկարներում պարզ երեւում է, որ «Սվոբոդա» ազգայնական կուսակցության անդամ, ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր Պյոտր Գավրիշը նայում է ավելի քան միլիարդ դիտումներ հավաքած հայտնի  Gangnam Style-ի հոլովակը:

«Հիմա արդեն պարզ է,թե ինչու է քաղաքում շինարարական խառնաշփոթ, չէ որ «ազատական» պատգամավորը հանդիսանում է  շինարարության, ճարտարապետության, հողային հարաբերությունների, շրջակա միջավայրի պաշտպանության  եւ գյուղերի  զարգացումը խթանող մշտական պատգամավորական հանձնաժողովի նախագահ»,- հեգնել են ուկրաինացի լրագրողները: 

Իվանո Ֆրանկովյան քաղխորհուրդը դեկտեմբերի 29-ի նիստում անբավարար է ճանաչել իր գործադիր կոմիտեի աշխատանքն ու լուծարել է այն: Համապատասխան որոշմանը կողմ են եղել 60 պատգամավորներից 38-ը: