Ջասթին Բիբերին որսացող պապարացին մահացել է ավտոմեքենայի անվադողերի տակ: Լուսանկարիչը,  նկարելով երգչի սպիտակ  Ferrari-ին, ընկել այլ մեքենայի անվադողերի տակ եւ մահացել Լոս Անջելեսի համալսարանի Կալիֆորնիայի բժշկական կենտրոնում:

Ողբերգական միջադեպը տեղի է ունցել Լոս Անջելեսում, փոխանցում է Los Angeles Times-ը: Ոստիկանությունը կանգնեցրել է Բիբերի ավտոմեքենան` ստիպելով շրջադարձ կատարել արագընթաց ճանապարհից:

Ինչպես հայտնում է ՆՏՎ-ն, իմանալով այդ մասին լուսանկարիչը եկել է այդտեղ եի լուսանկարել ավտոմեքնան: Անցնելով ճանապարհը, պապարացին ընկել է մեքենայի տակ: Հայտնի է, որ Բիբերը չի եղել Ferrari-ի մեջ: