Պերուի մայրաքաղաք Լիմայում դեռահասները ապստամբել են անչափահասների բանտում: 27 հոգու հաջողվել է փախչել ուղղիչ հաստատությունից` օգտվելով նրանից, որ պահակները պատրաստվում են դիմավորել Նոր տարին:
Առաջին 13 հոգին փախչել են Նոր տարվա նախօրեին` օգտվելով նրանից, որ պահակները կորցրել են զգոնությունը: Եւս 14 հոգի փախել են 2013 թվականի առաջին օրը, երբ բանտի տարածք է մտել բաքով մեքենան: Ոստիկանությունն արդեն բռնել է ութ փախչողների, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով AFP-ին:
Տեղի ոստիկանության տվյալներով` փախուստի կազմակերպիչը հանդիսանում է ավելի քան 10 սպանություն գործած հանցագործը:Ներկայումս ստուգվում են, արդյոք պահակների մեջ համագործակցողներ են եղել փախչողների հետ: Աշխատակիցների մի մասը հեռացվել է աշխատանքից, մի մասն էլ հետաքննության համար ժամանակավորապես տեղափոխել են քրեակատարողական այլ հիմնարկներ:





























