Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամն ամանորյա գիշերը մասնակցել է խեղդվողին փրկելու գործողությանը:

30-ամյա արքայազնը դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերն Ուելսի ռազմաօդային ուժերի հենակետում ծառայության մեջ է եղել որպես փրկարարական ուղղաթիռի օդաչո: Ահազանգը ստացվել է կեսգիշերից հետո ափամերձ Բլեքփուլ քաղաքից: Ինչպես պարզվել է` շանը զբոսանքի հանած երկու տղամարդ կառանացցից ընկել են ծովը: Տուժողներից մեկին հաջողվել է դուրս գալ եւ կանչել փրկարարներին, հաղորդում է The Daily Mirror թերթը:

Ափի պահակների աշխատակիցներին օգնության է ուղարկվել  Անգլիայի թագուհու թոռան կառավարման ներքո գտնվող  Sea King ուղղաթիռը: Օդաչուները լուսատուների միջոցով լուսավորել են որոնման գոտին: Գործողությունը, սակայն, հաջողությամբ չի պսակվել. Ծովի մեջ կորածին գտնել չի հաջողվել, իսկ ուժեղ քամին խանգարել է փրկարարներին` նավակներից զննել ջրային տարածքը: Արդյունքում արքայազնի ուղղաթիռը հետ է կանչվել, իսկ գործողությունը դադարեցվել է, հաղորդում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ արքայազն Ուիլյամսը շատ փրկարարական գործողությունների է մասնակցել:Մասնավորապես, 2011 թվականին նա ռուսական դեսպանից շնորհակալագիր է ստացել Լոնդոնում  Swanland նավի վթարից հետո ռուս ծովայիններին փրկելու համար:

Արքայազնի կինը` Քեթրին Միդլթոնն այժմ երեխայի է սպասում: Նոր տարին նա դիմավորել է իր ընտանիքի հետ Բերքշիր կոմսությունում, հաղորդում է The Daily Mail-ը: