Չինաստանից վտարել են The New York Times թերթի լրագրողին:Քրիս Բաքլի համար ամանորյա անակնկալ է դարձել չինական իշխանությունների կողմից` նրա վիզան երկարացնելու հարցում մերժելում ստանալը:
Հենց այս հրատարակությունն էր երկու ամիս առաջ մերկացուցիչ հոդված հրապարակել չիանական վարչապետ Վեն Ցզյաբաոի ընտանիքի մասին:Նրանում հաստատվել է, որ կառավարության ղեկավարի մերձավոր հարազատները, այդ թվում եւ նրա կինն ու ծերացած մայրը ունեն մոտ 3 մլրդ. դոլար կարողություն:
The New York Times-ի վարկածով` ընտանիքը հարստացել է բարեփոխումների տարիներին կասկածելի ֆինանասական գործողությունների շնորհիվ: Հոդվածը հայտնվել է Չինաստանի Կոմկուսի 18-րդ համագումարից ոչ շատ առաջ, որի ընթացքում պետք է կուսակցական ղեկավարության փոփոխություններ լինեին:
Պաշտոնական Պեկինը ժխտել է այդ հայտարարությունը: Սենսացիոն հայտարարությունն, որի մուտքը Չինաստանում միանգամից արգելափակվել է, աննկատ չմնաց: Չինական ԱԳՆ-ն եւ Վեն Ցզյաբաոյի փաստաբաններն այն զրպարտություն են համարել:
Նոր տարվա նախօրեին բոլոր լրագրողները Պեկինում պետք է հանձնեն իրենց անձնագրերը` վիզան երկարացնելու համար, այդ թվում եւ Քրիս Բակլին, որին 15 տարվա մեջ առաջին անգամ մերժել են Չինաստանում աշխատելու իրավունքից, հայտնում է «Vesti.ru»-ն:
Չինական մամուլում The New York Times-ի հոդվածի եւ օտարերկրյա լրագրողի հարկադրաբար հեռանալու մասին ոչինչ չի ասվել:





























