2012 թվականին մոլորակի ամենահարուստ մարդը ճանաչվել է մեքսիկացի Կարլոս Սլիմը: Մոլորակի հարյուր ամենահարուստ մարդկանց կարողությունը 2012 թվականին ավելացել է 241 մլրդ. դոլարով եւ հասել է 1,9 տրիլիոն դոլարի:
2012 թվականին իր կարողության աճով համաշխարհային առաջնորդ է դարձել իսպանացի Ամանսիո Օրտեգն, որն ունի պատրաստի հագուստների խանութների ցանց, այդ թվում եւ Zara բրենդը: Անցած տարի նրա կարողությունն ավելացել է 22,2 մլրդ. դոլարով եւ կազմել է 57,5 մլրդ. դոլար: Օրտեգը վերահսկում է Inditex առեւտրական խումբը, որին պատկանում է պատրաստի հագուստների վաճառքով զբաղվող, աշխարհի 77 երկրներում գործող 5 հազար խանութներից բաղկացած ցանցը:
Արդյունքում Օրտեգան մտել է մոլորակի առավել հարուստ մարդկանց եռյակի մեջ, երրորդ տեղը գրավելով ամերիկացի լեգենդար ֆինանսիստ Ուորեն Բաֆեթից, որի կարողությունը կազմել է 47 մլրդ. դոլար:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել հեռուստակոմունիկացիոն գործարարությամբ զբաղվող մեքսիկացի 72-ամյա Կարլոս Սլիմը: Անցած տարվա ընթացքում նա ավելացրել է իր կարողությունը 13,4 մլրդ. դոլարով` հասցնելով այն մինչեւ 75 մլրդ դոլարի, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վարկանիշի 2-րդ հորիզոնականում գտնվում է ամերիկացի Բիլ Գեյթցը` 63 մլրդ. դոլարով: Նա անցած տարվա ընթացքում իր կարողությունն ավելացրել է 7 մլրդ. դոլարով: 4-րդ տեղում հայտնվել է Բաֆեթը:Հարուստների առաջին հնգյակը փակում է IKEA ընկերության սեփականատերը` շվեդ 86-ամյա ձեռնարկատեր Ինգվար Կամպրադը` 42,9 մլրդ. դոլար կարողությամբ:




























