Իսրայելն ավարտել է «անվտանգության պարսպի» կառուցումը Եգիպտոսի հետ սահմանում: Այդ առթիվ հունվարի 2-ին կայացել է հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, անվտանգության ուժերի ղեկավարներն, ինչպես նաեւ անօրիանական ներգաղթողների` իրենց երկրներ վերադարձնելու հարցով լիազորված Հագայ Ադասը:
Արարողությանը վարչապետ Նեթանյահուն հպարտությամբ նշել է, որ 7 ամիսների ընթացքում Իսրայելի քաղաքներ չեն մտել եւ ոչ մի անօրիանական ներգաղթյալներ: «Մեզ հաջողվել է լիովին կասեցնել սահմանն անօրինական հատող օտարերկրյա քաղաքացիների հոսքն, ու մենք անպայման կհասցնենք կատարել մեր հաջորդ առաքելությունը` տասնյակ հազարավոր մարդկանց իրենց երկրներին հանձնել»: Վարչապետի խոսքով` այդ գործընթացն արդեն սկսվել է, եւ «տեսանելի են Հագայ Ադասի աշխատանքի արդյունքները»,- հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնել է Նեթանյահուի մամուլի ծառայությունը, շինարարությունը նախատեսված 4 տարիների փոխարեն տեւեց ընդհամենը 2 տարի, եւ տարաբաժանող պարսպի ընդհանուր երկարությունը կազմում է 230 կմ., իսկ արժեքը` 1,6 մլրդ. շեկել (մոտ 430 մլն. դոլար):





























