Լեհական Խոժուվ քաղաքի կենդանաբանական այգում Նոր տարում մնացել է առանց երկու թագավորական վիշապաօձերի: Նրանց գողացել են հենց Նոր տարվա գիշերը` հրավառության ձայների տակ: Գողը կոտրել է տերարիումի ապակին, վերցրել է օձերին եւ փախել:
Գազանանոցի տնօրենի խոսքով` չարագործն օգտվել է հրավառության եւ ճայթռուկների ձայներից, որպեսզի ոչ ոք ուշադրություն չդարձնի կոտրվող ապակու ձայներին: Աշխատողները միայն առավոտյան են նկատել ջարդված ապակին:
Հանցագործի փախուստը պիտոնների հետ նկարահանել են տեսախցիկները: Գազանանոցի տնօրենը ենթադրել է, որ գողին դժվար թե հաջողվի վաճառել հազվադեպ սողուններին`յուրաքանչյուր օձի մեջ տեղադրվել է հատուկ չիպ: Այնուանենայնիվ, գողացված կենդանիների ապագա ճակատագրի համար մտահոգվելու պատճառներ կան` նույնիսկ, եթե նրանք շուտով վերադարձվեն, ձմռան ցրտին մաքուր օդի տակ զբոսանքը նրանց վրա թանկ կնստի:
Իրավապահ մարմինները փնտրում են առեւանգողին, եւ չի բացառվում, որ լեհը պիտոններին փողի համար չէ, որ գողացել է, հայտնում է ՆՏՎ-ն: Համարվում է, որ 2013 թվականի խորհրդանիշը հանդիսանում է սեւ օձը: Հնարավոր է` նոր տարում հաջողակ լինելու ցանկությունը եւ դրդել է տղամարդուն դիմել հանցագործության:





























