Բելառուսը մտադիր է ԱՊՀ շրջանակում զարգացնել ազատ առեւտրի գոտին` որպես  առեւտրատնտեսական փոխշահավետ համագործակցության հիմք: Դա նախատեսված է ԱՊՀ-ում 2013թ. երկրի նախագահության հայեցակարգով, Բելառուսի պետական հեռագրային գործակալության թղթակցին հայտնել են ԱԳՆ-ից:

Տնտեսական համագործակցության ոլորտում Բելառուսը մտադիր է ամրապնդել եւ զարգացնել ազատ առեւտրի գոտին` որպես առեւտրատնտեսական փոխշահավետ համագործակցության հիմք: Մասնավորապես, առաջարկվում է  ԱՊՀ անդամ երկրների խորհրդակցություններ անցկացնել  Ազատ առեւտրի գոտու պայմանագրի նախագծի մշակման պայմանների շուրջ,  զարգացնել միջոլորտային եւ արտադրական համագործակցությունը, առաջին հերթին`  տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության, հեռահաղորդակցման, նանո- եւ կենսատեխնոլոգիաների  բնագավառներում: