ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակից հետո համաշխարհային ֆոնդային շուկաները կտրուկ անկում են գրանցել, իսկ դոլարը թուլացել է։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Reuters գործակալությունը։

«Չորեքշաբթի համաշխարհային ֆոնդային շուկաները կտրուկ անկում են գրանցել, իսկ դոլարը հասել է վերջին մեկ ամսվա նվազագույն մակարդակին, քանի որ ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքում դեմոկրատները վերահսկողություն են ստացել Սենատի և Ներկայացուցիչների պալատի նկատմամբ», — ասվում է հրապարակման մեջ։

Ըստ Reuters-ի՝ S&P-ի ֆյուչերսները նվազել են 0,35%-ով, իսկ Nasdaq-ի ֆյուչերսները՝ ավելի քան 2%-ով։ Կտրուկ նվազել են նաև արհեստական բանականության ոլորտում գործող ընկերությունների բաժնետոմսերի գները։ Գործակալության տվյալներով՝ սա իր հերթին ճնշում է գործադրել դոլարի վրա։

Bloomberg գործակալությունն այս առավոտ հրապարակել է կանխատեսում, ըստ որի՝ միջանկյալ ընտրությունների արդյունքում Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն կստանա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում։

Ըստ այդ կանխատեսման՝ դեմոկրատները կարող են ստանալ առնվազն 223 տեղ Ներկայացուցիչների պալատում և 54 տեղ՝ Սենատում։ Հանրապետական կուսակցության համար կանխատեսվում է 126 տեղ Ներկայացուցիչների պալատում և 41 տեղ՝ Սենատում։