Թուրքական բանկերը շարունակում են իջեցնել բնակարան ձեռք բերելու նպատակով տրվող վարկերի տոկոսները: Այսպես, թուրքական Yapi kredi բանկը հիփոթեքային վարկի մեկ տարվա համար գանձվող տոկոսադրույքը 7,5-ից իջեցրել է 6,8-ի:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում այդքան շատ սպասված՝ երիտասարդ ընտանիքների համար նախատեսվող, այսպես ասած, մատչելի վարկը կտրվի 9 տոկոսով, ավելի բարձր, քան հարեւան Թուրքիայում սովորական պայմաներով տրվող վարկը: Ընդ որում, Հայաստանում հիպոթեկային վարկ ստանալ ցանկացողները պարտավոր են վճարել 30 տոկոս կանխավճար: