«Վրաստանը շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ եւ սահմանի բացմամբ, քանի որ դա նրան կզրկի բեռնափոխադրումների ոլորտում ունեցած մենաշնորհային դիրքերից»,- այսօր տեղի ունեցած մաուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։
Նրա համոզմամբ, եթե հայ-թուրքկան սահմանն ի վերջո բացվի, Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների սակագներն, անկասկած, կվերանայվեն, ինչը ձեռնտու չէ այդ երկրին։
Անդրադառնալով փաստին, որ իրեն 2006 թ. արգելել են մուտք գործել Վրաստան, նա տեղեկացրեց, որ իրավիճակը դեռեւս անփոփոխ է մնում, եւ ՀՀ արտգործնախարարության խոստումները, որ կարվի ամեն բան իր՝ այդ երկիր մուտք գործելու իրավունքը վերականգնելու համար, դեռեւս անկատար են։



























