Այսօր «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի է ունեցել «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ծրագիրը ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի, Էկոնոմիկայի նախարարության եւ Պետական եկամուտների կոմիտեի համատեղ ուժերով՝ Եվրոպական Միության անմիջական աջակցությամբ:

«Հարկատու-3»-ը ենթադրում է էլեկտրոնային տարբերակով հարկային հաշվետվությունների ընդունման ավտոմատ կառավարման համակարգ: Համակարգը հնարավորություն է տալիս կոմիտեի ղեկավարությանը իրենց համակարգիչներից հետեւել տարածքային հարկային տեսչությունների աշխատանքին: Այն ունակ է էլեկտրոնային եղանակով ընդունել բոլոր տեսակի հարկային հաշվետվությունները: «Հարկատու-3»-ում առաջին անգամ հարկ վճարողները կունենան հարկային անձնագրեր, որտեղ կարտացոլվեն նրանց հարկային «պատմությունները»: Նորացված ծրագրի միջոցով կգործի ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգման ենթակա հարկ վճարողի ընտրության ավտոմատ համակարգ: Արդյունքում, հարկատու-հարկահավաք հարաբերությունը բերվում են որակապես նոր դաշտ:

Համակարգը շահեկան է նաեւ պետության համար:

5 տարվա ընթացքում միասնական համակարգին կմիանան բոլոր նախարարություններն ու մարզպետարանները: