ՖԻՖԱ-ն՝ ֆուտբոլի միձազգային ֆեդերացիան հրապարակել է աշխրահի հավաքականների դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը հայտնվել է 102-րդ հորիզոնականում: Ի դեպ, մեր ընտրանին նախորդ ամսվա համեմատությամբ նահանջել է երկու կետով: Մեր ընտրանին, սակայն, առաջ է անցել հարեւան երկու երկրներից՝ Ադրբեջանից՝ (114) եւ Վրաստանին (122):

Իսկ լավագույնը, ըստ ՖԻՖԱ-ի՝ Իսպանիայի հավաքականն է: Առաջին տասնյակում են նաեւ Բրազիլիան, Հոլանդիան, Իտալիան, Պորտուգալիան, Գերմանիան, Ֆրանսիան, Արգենտինան եւ Անգլիան: Իսկ տասնյակը եզրափակում է Եգիպտոսի հավաքականը, որը միանգամից 14 կետով առաջադիմել է Աֆրիկայի առաջնությունում տարած հաղթանակի շնորհիվ:

Թուրքիան հանգրվանել է 42-րդ հորիզոնականում, իսկ Ռուսաստանը՝ 13-րդ: