2009թ. ընթացքում Հայաստան է ներմուծվել 15 հազար ավտոմեքենա:

ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի տվյալներով 2009թ.-ին Հայաստան է ներմուծվել 154.2 միլիոն դոլար մաքսային արժեքով 15 հազար ավտոմեքենա (մարդատար, ներառյալ՝ բեռնա-ուղեւորատար, ավտո-ֆուրգոն եւ մրցարշավային):

Նշենք, որ 2008թ.-ի տվյալների համեմատ՝ ավտոմեքենաների ներմուծման ծավալները կրճատվել են 61,4 տոկոսով, իսկ մաքսային արժեքը` 65 տոկոսով: