Ամերիկացի զինվորականները թուրք-սիրիական սահմանի ճանապարհին են: Պաշտոնական բացատրությունը  Թուրքիայի պաշտպանությունն է  Սիրայում շարունակվող քաղաքացիական պատերազմի համապատկերում, սակայն շատերը թերահավատորեն են վերաբերվում այդ հայտարարություններին, ասվում է  «policymic.com» կայքում զետեղված հոդվածում:

«Առաջին հերթին, հարցը հենց Թուրքիայի մասին է: Էրդողանի կողմից ղեկավարվող Թուրքիայի կառավարությունը Բաշար Ասադին մեղադրեց ցեղասպանության փորձի մեջ», -գրում է հոդվածի հեղինակը: Սակայն, ըստ նրա, այդ հայտարարության կեղծ լինելու մասին է վկայում այն, որ Թուրքիան ու նրա նախորդը` Օսմանյան կայսրությունը, առնվազն երեք ցեղասպանություն են իրագործել. «Պոնտացի հույների, ասորիների եւ հայերի. նրանք հազիվ են փրկվել ամբողջությամբ բնաջնջվելուց, այն դեպքում, երբ թուրքական պետությունը կտրականապես հրաժարվում է  ընդունել փաստը, որ ուղիղ մասնակցություն է ունեցել կատարվածին»:

 «Եթե այդ զորքերը Թուրքիայում ավելիի համար են, ապա ինչպե՞ս կարող ենք անտեսել Թուրքիայի խախտումները մարդու իրավունքների ոլորտում  եւ նրա հարմար աշխարհագրական դիրքն օգտագործել  որպես Սիրիայի համար ցատկահարթակ: Ամերիկյան զինվորականները կպաշտպանե՞ն Թուրքիային, թե՞ կհարձակվեն. հավանական է երկրորդ տարբերակը: Իսկ հավանակա՞ն է, որ կոլապսի եզրին գտնվող Սիրիան հարձակվի Թուրքիայի վրա: Այսպիսով, Թուրքիայի պաշտպանությունն ավելի շատ Սիրիա ներխուժելու նախապատրաստության համար պատրվակ է»,-գրում է  հեղինակը: