Մերձավոր Արևելքում գործող ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) Իրանին հարվածներ հասցնելու ծրագիր է պատրաստել, որը կարող է իրականացվել արդեն չորեքշաբթի։ Այս մասին հայտնում է The New York Times թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Աղբյուրների տվյալներով՝ հարվածը կարող է հասցվել երեքշաբթի կայացած ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ավարտից հետո։

Նրանք նշում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ շարունակում են նրան կոչ անել կենտրոնանալ Հորմուզի նեղուցի շրջափակման վրա՝ պնդելով, որ տնտեսական ճնշումը կհանգեցնի Իրանի վարչակարգի տապալմանը։ Մյուսները պնդում են, որ վարչակարգը հնարավոր է թուլացնել միայն ռազմական գործողությունների միջոցով։