Թուրքիայի ազգային արժույթը նոր պատմական հակառեկորդ է սահմանել՝ հատելով մեկ դոլարի դիմաց 50 լիրայի շեմը։

Ինչպես հայտնում է Ekonomim թերթը, նոյեմբերի 4-ի առավոտյան Ստամբուլի բորսայում դոլարի փոխարժեքը հասել է 50,02 լիրայի։ Նախորդ օրվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0,05%-ով։

2026 թվականի սկզբից թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 18%-ով։ 2025 թվականին այն կորցրել էր իր արժեքի գրեթե մեկ քառորդը։

Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից հարցված շուկայի մասնակիցների կանխատեսումներով՝ տարեվերջին փոխարժեքը կարող է հասնել մեկ դոլարի դիմաց 51,5 լիրայի։

Միջազգային ֆինանսական հաստատությունները, այդ թվում՝ Goldman Sachs-ը, Deutsche Bank-ը և Commerzbank-ը, ակնկալում են թուրքական արժույթի հետագա թուլացում՝ մինչև մեկ դոլարի դիմաց 52 լիրա և ավելի։