2009թ.-ին Հայաստան է ներմուծվել 237.93 միլիոն դոլար մաքսային արժեքով 344 հազար 510 տոննա նավթ եւ նավթամթերք (այդ թվում` բենզին, դիզելային վառելիք): ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2008թ.-ի տվյալների համեմատ սույն ցուցանիշը կրճատվել է 13,9 տոկոսով, իսկ մաքսային արժեքի ցուցանիշը կրճատվել է 36.3 տոկոսով:
«Բիզնես-24»-ի փոխանցմամբ, նավթամթերքի ներմուծման ծավալների կրճատման հիմնական պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է, իսկ մաքսային արժեքի առավել շատ կրճատումը բացատրվում է նավթի եւ հետեւաբար նավթամթերքների գների զգալի անկմամբ:



























