Հայ երկրպագուները հույս ունեն, որ Խոակին Պողոսյանը, որ հանդես է գալիս արգենտինյան «Նյուելզ Օլդ Բոյզ» թիմի կազմում, հանդես կգա հենց մեր հավաքականում: Երկրպագուների First Armenian Front կազմակերպության նախաձեռնությամբ նրանք դիմել են Խոակին Պողոսյանին՝ խնդրելով ընտրել Հայաստանը: Հավաքականի երկրպագուները՝ աշխարհի տարբեր ծայրերից, տեսագրություններ են պատրաստել «Joaquin, te esperamos» («Խոակին, մենք սպասում ենք քեզ») կարգախոսով, հաղորդում է ArmFootball.com կայքը:
Խոակինը բավական արագ է արձագանքել: Նա ArmFootball.com կայքի գործադիր տնօրենին նամակ է հղել. «Տեսագրությունը ցնցող էր, ես զգացված եմ: Այն արդեն բեռնել եմ իմ համակարգչում: Երախտապարտ եմ նրանց, ովքեր արել են դա: Չէի պատկերացնում, որ հայ երկրպագուներն ինձ այդքան լավ գիտեն: Շնորհակալություն»:
Պողոսյանի խոսքով, ներկայումս ինքը չի ցանկանում արծարծել հավաքականի հարցը, ուստի հարցազրույց չի տալիս հայկական եւ ուրուգվայական լրատվամիջոցներին:




























